Շնորհավոր Ապրիլի 7
Ինչպես ժողովուրդն է ասում, մարտի 8-ից սկսվում և այսօր ավարտվում է կանանց տոնի մեկամսյակը: Շնորհավորելով մեր բոլոր մայրերին ու կանանց, քույրերին ու դուստրերին, մաղթենք, որ ամբողջ տարին առիթ ունենանք սքանչանալու նրանց գորովով ու սիրով, նրանց հմայքով ու գեղեցկությամբ, բայց և հարկ եղած դեպքում` նրանց ցուցաբերած կամքով ու կորովով: