Համաձայնագիր
Տեղեկատվական ծառայությունների մատուցման մասին
1.Համաձայնագրի առարկան
1.1 Սույն Համաձայնագրով “Պատվիրատւն” տրամադրում է “Կատարողին” իր կամ իր ստորաբաժանման, դուստր ձեռնարկության կամ փոխկապակցված անձի մասին “Տեղեկություններ”, իսկ “Կատարողը” պարտավորվում է “Տեղեկությունները” ներառել 0909 շտեմարանում և ապահովել “Տեղեկությունների” տարածումը Հայաստանում և արտասահմանում իր տեղեկատվական միջոցների շնորհիվ:
2.Կողմերի իրավունքները և պարտականությունները
2.1 “Պատվիրատուն” պարտավորվում է տրամադրել “Կատարողին” հավաստի “Տեղեկություններ” և պատասխանատվություն է կրում “Տեղեկությունների” հավաստիության, գործող օրենսդրությանը համապատասխան լինելու համար:
2.2 Համաձայնագրի գործողության ընթացքում “Տեղեկություններում” առկա որևէ տվյալի փոփոխման դեպքում “Պատվիրատուն” պարտավորվում է անմիջապես տեղեկացնել “Կատարողին”:
2.3 “Կատարողը” պարտավորվում է “Տեղեկությունները” ըստ իր կողմից մշակված խմբագրական նորմերի մուտքագրել, խմբագրել, դասակարգել, թարգմանել և ներառել 0909 տեղեկատվական ծառայությունում յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
2.4 “Կատարողը” պարտավորվում է “Պատվիրատուի” վերաբերյալ տեղեկություններ տրամադրել բոլոր դիմողներին, “Պատվիրատուի” կողմից նշվաց “Տեղեկությունների” սահմաններում:
2.5 “Կատարողը” կարող է “Պատվիրատուի” մասին “Տեղեկությունները” տարածել էլեկտրոնային փոստի (e-mail), հեռախոսային հաղորդագրությունների (sms), տելեմարկետինգի և այլ միջոցներով` “Կատարողի” ընտրությամբ:
2.6 “Կատարողը” կարող է “Պատվիրատուի” կողմից նշված “Տեղեկությունները” օգտագործել որպես գովազդային նյութեր, ուղարկել այդ տեղեկություները բոլոր “Պատվիրատուների” թողած էլեկտրոնային փոստի, հեռախոսահամարների և այլ հասցեներով։
3 Համաձայնագրի գործունեության ժամկետը
3.1 Սույն Համաձայնագիրը անժամկետ է:
3.2 “Պատվիրատուն” և “Կատարողը” իրավունք ունեն միակողմանի հրաժարվել հետագա համագործակցությունից, տեղեկացնելով այդ մասին հակառակ “Կողմին” երկու ամիս առաջ:
4 Ֆորս-մաժոր
4.1 “Կողմերը” ազատվում են Համաձայնագրով պարտավորություններից մասնակի կամ լրիվ չկատարման պատասխանատվությունից, եթե այդ չկատարումը անհաղթահարելի ուժի հետևանք է, որը “Կողմերը” չէին կարող կանխատեսել կամ կանխել: Այդպիսի հանգամանքների առաջացման մասին “Կողմերը” տեղեկացնում են մեկը մյուսին առաջին իսկ հնարավոր պահին:
4.2 Անհաղթահարելի ուժի հանգամանք է համարվում. պատերազմը, հեղափոխությունը, երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը և նման երևույթները, Համաձայնագրի կնքումից հետո ընդունված և Համաձայնագրի կատարմանը խոչնդոտող կառավարության որոշումները, պետական մարմինների կարգադրությունները, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները, օրենքները կամ այլ նորմատիվ փաստաթղթերը, էլեկտրասնուցման և կապի խափանումները և այլն: Տվյալ հանգամանքները պետք է հաստատված լինեն համապատասխան իրավասու մարմինների կողմից:
5 Այլ պայմաններ
5.1 Համաձայնագիրը անհատույց է, սակայն դա չի կարող խոչնդոտել որպեսզի “Կատարողը” “Պատվիրատուի” վերաբերյալ “Տեղեկություններ” տրամադրի նաև վճարովի հիմունքներով:
Սույն Համաձայնագիրը կազմված է էլեկտրոնային տարբերակից և չունի բնօրինակ տպված տարբերակով:
Եթե ցանկանում եք համագործակցել մեզ հետ և համաձայն եք վերընշված կետերին, ապա սեղմելով ներքևի կոճակը դուք կտաք ձեր համաձայնությունը: